Հայերեն   English   Русский  

Կուբայի արտգործնախարարը խիստ քննադատել է ԱՄՆ-ին


  
դիտումներ: 234

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը ցինիզմ է անվանել Լատինական Ամերիկայի երկրների և այլ պետությունների հարաբերությունների վրա ազդելու ԱՄՆ-ի ձգտումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այժմ Միացյալ Նահանգները մտադիր է միջամտել ինքնիշխան պետությունների օրինական հարաբերություններին: Նրանց պնդումները ցինիկ և Մոնրոյի դոկտրինի ոգով են», - գրել է դիվանագետը թվիթերում:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները այլ պետություններից ամենաշատն է զենք արտադրում, վաճառում և օգտագործում, ինչպես նաև 80 ռազմաբազա ունի Լատինական Ամերիկայում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որպեսզի Ռուսաստանը Վենեսուելայից դուրս բերի ռազմական փորձագետներին:

Իսկ Կրեմլում այդ պահանջին արձագանքելով՝ նշել էին, որ Մոսկվայի և Վենեսուելայի հարաբերությունները չպետք է «մտահոգեն երրորդ երկրներին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: