Հայերեն   English   Русский  

​Ավելի քան էժան պահվածք: Չէի էլ կասկածում.Սոֆիա Հովսեփյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 201

Վերջին օրերին ԱԺ ամբիոնից արածս հայտարարությանը հետևեցին մի քանի մարդկանց առավել քան էժան հայտարարություններ և քայլեր։

ՊԵԿ աշխատակից Արմեն Հակոբյանը՝ նույն ինքը օպերի Արմենը , իր յուրայինների հետ լուրեր է տարածում , որ ես իմ աշխատանքի ընթացքում վերցրել եմ կաշառքներ ուսուցիչներից, տնօրեններից և տարբեր առիթներով հավաքել գումարներ այս կամ այն մարդուց:

Բա ոստիկանության տեղը չգիտեի՞ք, որ լռում էիք, թե փաստում եք, որ դուք որևէ կերպ անօրինությանը անտարբեր չեք և կարող եք լռել, մինչև «ձեր թանին թթու չեն ասում» : Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ , որ երբևէ որևէ գործարքի չեմ գնացել որևէ անձի հետ, կամ ծանոթի ու բարեկամի նշանակել որևէ պաշտոնի, ինչպես նաև, ինչպես գրում են, այդ պաշտոնի համար չունեմ որևէ մեկին նախատեսած, այլ հարգելով այն արժեքները, որի համար տարիներով պայքարել եմ իմ ընկերների հետ , փորձել եմ վերջ դնել արատավոր երևույթներին: Հայտարարությունիցս հետո ստացել եմ բազմաթիվ նամակներ ևս, որոնց մի մասը հրապարակել եմ, մյուսները դեռ կան և ուղղված են այդ մարդու գործունեությանը, մինչև 2017 թ . իր գործունեության դադարեցումը: Մարզում աշխատածս ամիսների ընթացքում եղել եմ ամեն մի կարիքավորի կողքին՝ փորձելով օգնել ու սատարել ամեն հարցում : Մշտապես չեմ խնայել ո՛չ անձս , ո՛չ միջոցներս և չեմ էլ խնայի, քանի դեռ կան այս երկրում կարիքավոր մարդիկ: Խելքի եկեք , ինձ համար չկան «չբուժվող մարդիկ», այլ կան «բուժվել չցանկացողներ »:

Ով չի ցանկանում հաշվի նստել այսօրվա իրականության հետ, միշտ էլ կհայտնվի իմ տեսադաշտում: Ես պատասխանատու եմ իմ ամեն քայլի համար՝ լինելով մաքուր, արդար և ազնիվ քաղաքացի:

#ԽելքիԱշեցեք.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: