Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ երկրում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ


Արձանագրությունների 60 տոկոսի հաշվարկից հետո պարզվեց, որ որևէ թեկնածու չի ստացել ընտրողների ձայների մեծ մասը


  
դիտումներ: 255

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 60 տոկոսը հաշվելուց հետո պաշտոնապես հայտարարեց, որ որևէ թեկնածու այլևս չի կարող ընտրողների ձայների մեծ մասը հավաքել: Երկրում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:

«Ես ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ լինելու է երկրորդ փուլ: ԿԸՀ-ի առջև շատ հավակնոտ խնդիր է դրված, քանի որ վերջնական արդյունքների հաշվարկման և ԿԸՀ-ի՝ ապրիլի 21-ին երկրորդ փուլ նշանակելու մասին արձանագրության ստորագրման միջև ընկած ժամանակահատվածը շատ կարճ է»,- հայտարարել է ճեպազրույցի ժամանակ Տատյանա Սլիպաչուկը:

Ըստ երեք ժամ առաջվա տվյալների՝ Ուկրաինայի ԿԸՀ-ն դիտարկել է արձանագրությունների 62,74 տոկոսը: Նախընտրական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին մեծացրել է հեռավորությունը մյուս թեկնածուներից, նա արդեն ունի ընտրողների ձայների 30,40 տոկոսը: Երկրորդ տեղում Պորոշենկոն է 16,34 տոկոս ձայներով: Նրանից հետո Յուլյա Տիմոշենկոն է 13,09 տոկոս ձայներով:

Քվեարկությունն ավարտվել է երեկ ժամը 20-ին: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: