Հայերեն   English   Русский  

​ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն


  
դիտումներ: 232

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ,

գնդապետ Մուխտար Մայկեևի հետ: Այցի շրջանակում քննարկվեցին ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ռազմաբժշկական ֆակուլտետը ԱՊՀ երկների համար շարունակում է մնալ որպես ռազմաբժշկական կրթության կենտրոն: «Ռազմաբժշկական ֆակուլտետը՝25 տարվա գործունեությամբ, այն մակարդակի վրա է, որ թույլ է տալիս նաև արտահանել բժշկական կրթությունը»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը շարունակում է միջազգայնացման գործընթացը, և այս համագործակցությունն իր դրական ազդեցությունը կունենա այդ հարցում:

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևը ԵՊԲՀ ռեկտորին ներկայացրեցԱլմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերին, ովքեր պատրաստվում են մեկ ամիս վերապատրաստվել ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում: «Ուրախալի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցությունըշարունակվում է նաև ռազմաբժշկական կրթության շրջանակում»,- նշեց Մուխտար Մայկեևը՝ ընդգծելով Հայաստանի հարուստ փորձը ռամաբժշկության ոլորտում:

Նշենք, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: