Հայերեն   English   Русский  

Պուտինը շնորհավորել է Էրդողանին


  
դիտումներ: 349

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Պուտինն Էրդողանին շնորհավորել է Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ:

Բացի այդ կայացած հեռախոսազրույցի շրջանակներում երկու երկրների առաջնորդները քննարկել են սիրիական խնդիրը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր կայացած ընտրություններում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հաղթանակի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: