Հայերեն   English   Русский  

«Ես դա համարում եմ անթույլատրելի»․ Արսեն Թորոսյանը՝ Աննա Հակոբյանի «անթույլատրելի» քայլի մասին


  
դիտումներ: 229

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անթույլատրելի է համարում սոցիալական, առողջապահական որեւէ ծրագրի ֆինանսավորումը ծխախոտ արտադրող ընկերության կողմից։

Այս կարծիքը նախարարը հայտնել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի առնչությամբ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։

Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկը հրաժարվել էր գումար փոխանցել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին․ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին մամուլի այս լուրը հիշեցնելով՝ լրագրողը հարց ուղղեց Արսեն Թորոսյանին, թե որքանով է ճիշտ, որ քաղկեցին նպաստող ծխախոտ արտադրողը վճարի քաղցկեղով հիվանդների բուժման համար։

«Եթե կարճ ասեմ, ես դա համարում եմ անթույլատրելի»,- ասաց Թորոսյանը, լրագրողի դիտարկմանը, թե դա ներկայացվում է որպես սոցիալական պատասխանատվության հարց, նախարարը արձագանքեց․ «Գողից գողոնի մի մասի վերադարձ ակնկալելն էլ կարելի ա սոցիալական պատասխանատվության համատեքստում նայել»։

Այնուհետեւ Թորոսյանը բացատրեց իր դիրքորոշումը՝ հղում անելով միջազգային կազմակերպություններին․ «Ինչու եմ համարում անթույլատրելի․ համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները, օրինակ՝ ամերիկյան հակաքաղկեղային միությունը, հատուկ հայտարարություն ունի, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ, ակնկալել որեւէ գումար, մի պարզ պատճառով, որպեսզի չբարձրացնես նրանց դրական վարկանիշը, չնայած նրանք դրական վարկանիշ չունեն էլ, որովհետեւ նրանց գործունեության արդյունքում ստացած վնասը մարդկային կյանքերի տեսքով, այսինքն՝ դա ինչ-որ վերացական վնաս չէ, դրանք կոնկրետ մարդիկ են, որոնք մահանում են, ոչ մի կերպ չի կարող կոմպեսացվել իրենց տված x կամ y թվով։ Նույնսիկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատոււկ հայտարարություն ունի, որ ուղարկվել է երկրների ղեկավարներին, այդ թվում՝ եւ մեր երկրի, որով կոչ է անում որեւէ կերպ չհամագործակցել ծխախոտային որեւէ ինդուստրայի առաջարկած բարեգործական ծրագրերին, որովհետեւ հիմա ծխախոտային ընկերույթունները նման մարքետինգային քայլեր են անում, ստեղծում են, օրինակ, քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ, բայց որը ֆինանսավորվում է ծխախոտային ընկերության կողմից, եւ երկրներին առաջարկում են՝ ուզո՞ւմ եք, գանք ձեր երկրում քաղցկեղի դեմ պայքարենք։ ԱՀԿ-ն խստորեն դատապարտում է եւ երկրներին կոչ է անում երբեք չհամագործակցել նման ընկերությւոնների հետ։ Ավելին ասեմ, բժիշկների միություններ կան աշխարհում, որոնք իրենց շրջանակներից հեռացնում են այն բժիշկներին, որոնք հետազոտական ծրագրեր են անում ծխախոտային ինդւոստրիայի կողմից ֆինանսավորվող գումարներով՝ research grant-ներով, որ իբր հետազոտեք քաղցկեղը, տեսնենք, թե ինչից է առաջանում եւ այլն»։

Այս օրինակներից հետո Թորոսյանը ամփոփեց․«Այսինքն, ես համարում եմ, որ որեւէ առողջապահական հարց լուծող կազմակերպություն, լինի պետական թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե ոչ ֆինանսական, թե ֆինանսական առումով»։






Մեկնաբանություններ - 1

agob.k     02.04.2019 annann ergayis ameriqa a bidi desnenk vorkan dolar bidi mura ir kanjaran aveljnelu ? isk ayt dhmarnner zor bidi vjaren ? artyok kiden ayt kumarnnerun jaqadakir ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: