Հայերեն   English   Русский  

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. կապկպել են թոշակառու կնոջը և կողոպտել R


  
դիտումներ: 141

Այդ պահին կինը տանը մենակ է եղել: Դեպքից մի քանի ժամ անց հարազատները եկել են ու տատիկին գտել կապկպված վիճակում:

Արտակարգ դեպք է այսօր գրանցվել Գեղարքունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տվյալներով`դիմակավորված անձինք կպչուն ժապավենով կապել են 71-ամյա կնոջ բերան ու ոտքերը և թալանել։

Դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում նախորդ գիշեր։

Մեր տեղեկություններով` դիմակավորված երկու տղամարդ թակել են տան դուռը, 71-ամյա կինը բացել է այն, ինչից հետո էլ տեղի է ունեցել կողոպուտը: Ներս գալով` նրանք կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու բերանը և գողացել են տան ոսկեղենն ու փողը:

Այդ պահին կինը տանը մենակ է եղել: Դեպքից մի քանի ժամ անց հարազատները եկել են ու տատիկին գտել կապկպված վիճակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: