Հայերեն   English   Русский  

Այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի.Աշոտ Ղուլյան


  
դիտումներ: 317

2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի:

Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ:

Սա էր մեր պարզ ու բնական պատասխանը մեր գոյությանը, ազատությանն ու անկախությանը սպառնացող թշնամու գործողություններին: Երեք տարի անց էլ այս է մեր ապրելու բանաձևը:

Փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին և մեր խոնարհումը նրանց ընտանիքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: