Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին


  
դիտումներ: 204

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում»,- ասված է ՀՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ ՀՀ երրորդ նախագահին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: