Հայերեն   English   Русский  

​Ինչքա՞ն կլինի Երկրի բնակչությունը դարակեսին


  
դիտումներ: 199

ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ 2050 թվականին Երկրի բնկաչությունը կհասնի 9,7 միլիարդի:

«Աշխարհի բնակչության թվաքանակը, որ 2019 թ. գնահատվում է 7,7 միլիարդ մարդ, շարունակում է աճել, թեպետ՝ ընկնող տեմպերով: Ըստ կանխատեսումների՝ 2050 թ. այն կհասնի 9,7 միլիարդի, իսկ դարավերջին՝ մոտ 11 միլիարդի»,- գրված է զեկույցում:

Նշվում է, որ Երկրի բնակչության աճը «կմեծացնի ճնշումը բնական պաշարների և էկոհամակարգի վրա»:

Զեկույցը զետեղվել է ՄԱԿ-ի կայքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Բնակչության և զարգացման հանձնաժողովի 52-րդ նստաշրջանի կապակցությամբ, որը տեղի է ունենում ապրիլի 1-5-ը Նյու Յորքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: