Հայերեն   English   Русский  

Լիբանանահայը հաղթող է ճանաչվել արաբական աշխարհի լավագույն դիզայներների մրցույթում


  
դիտումներ: 622

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվել է շահույթ չհետապնդող Fashion Trust Arabia հիմնադրամի մրցույթը, որը կազմակերպվել էր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դիզայներներին աջակցելու նպատակով: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Լավագույն երեկոյան հանդերձանք» անվանակարգում հաղթող է դարձել լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը: Մրցանակը դիզայներին հանձնել է արաբական աշխարհի ամենաազդեցիկ և ոճային կին համարվող շեյխա Մոզան, որը Կատարի նախկին էմիր Համադ բեն Խալիֆ ալ Թանիի երեք կանանցից երկրորդն է:

«Մենք չափազանց երախտապարտ ենք այս անհավատալի նախաձեռնության համար և հպարտ ենք, որ արժանացել ենք այս մրցանակը ստանալու պատվին: Մենք շնորհակալություն ենք հայտնում շեյխա Մոզային և բոլոր մասնակիցներին անմոռանալի փորձի համար», - գրել է Ջաբոտյանը ֆեյսբուքյան իր էջում:

Որպես մրցանակ Գրիգոր Ջաբոտյանի նորաձևության տունը 200 հազար դոլարի չափով հովանավորություն և դրամաշնորհ կստանա:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր, որոնց թվում՝ Նաոեմի Քեմփբելը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Նատալյա Վոդյանովան, Իզաբել Գուլնարը և այլն: Ժյուրիի կազմում էին դիզայներներ Վիկտորյա Բեքհեմը և Փիերպաոլո Պիչոլին:

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: