Հայերեն   English   Русский  

Քեյթ Միդլթոնը նոր ոճաբանի օգնության է դիմել


  
դիտումներ: 1030

Քեմբրիջի դքսուհին որոշել է ոճն ավելի հանգիստ և ժամանակակից դարձնել

Ինչպես հայտնի է, ավելի քան հինգ տարի շարունակ Քեյթ Միդլթոնը եղել է հայտնի ոճաբան Նատաշա Արչերի հաճախորդը, որը դքսուհու զգեստապահարանը հարստացրել էր՝ բացառելով կարճ կիսաշրջազգեստները, խորը լանջաբացվծքով հագուստները և համարձակ զգեստները: Գրում է Elle.ru-ն:

Վերջերս հայտնի է դարձել, որ Նատաշա Արչերը պատրաստվում է շուտով մայր դառնալ և մտադիր է առնվազն մեկ տարի չաշխատել: Այդ պատճառով Քեթրինը նոր ոճաբան է վարձել՝ Վիրջինիա Չեդվիք-Հիլին, որը նախկինում նորաձևության հայտնի ամսագրի խմբագիր է եղել: Հայտնի է նաև, որ ոճաբանը երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունի Քեյթի և Ուիլյամի հետ և 2011թ.ներկա է գտնվել նրանց հարսանիքին:

Ակնհայտ է, որ դքսուհին խնդրել է Վիրջինիային «երիտասարդացնել» իր իմիջը և այն ավելի քիչ պահպանողական դարձնել: Դքսուհու վերջին երկու կերպարները դրա վառ ապացույցն են:

«Վիրջինիան Քեյթի նոր գաղտնի զենքն է: Նա որոշակի փոփոխություններ է մտցրել Քեյթի զգեստապահարանում հանրային ելույթների համար և օգնել նրան վստահության լիովին այլ զգացում ապրել: Քեթրինը շատ տպավորված է նրա աշխատանքից և շնորհակալ օգնության համար», - հայտնել է Daily Mail պարբերականի աղբյուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: