Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները նշել են Ղարաբաղի հարցի բանակցությունների ակտիվացման կարևորությունը


Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը նաև տարբեր ոլորտներում Բաքվի և Մոսկվայի համագործակցության զարգացման վստահություն են հայտնել


  
դիտումներ: 180

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսային զրույցի ժամանակ նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայությանը:

Հաղորդման մեջ նշվում է, որ ապրիլի 2-ին կայացած հեռախոսային զրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքները: Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները նաև շոշափել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

«Նախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացման նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման վստահություն է հայտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: