Հայերեն   English   Русский  

Ղազախստանի նոր նախագահն արդեն խոսում է լատինատառի անցնելու մասին


  
դիտումներ: 129

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ղազախերենի անցումը լատինատառի հոգևոր արդիականացման առանցքային փուլերից մեկը կլինի: Այդ մասին տեղեկացնում է Sputnik Казахстан-ը:

«Այբուբենի ընտրությունը սոսկ գրության կաղապարի ընտրություն չէ: Այսօր Ղազախստանը հետ չի մնում ժամանակի հրամայականից. հարևան երկրները նույնպես ընտրել են լատինական գրաֆիկան, աշխարհում տեղեկատվության 90 տոկոսը հրապարակվում է լատինատառ: Ինչպես հայտնի է, այնտեղ, որտեղ տիրապետում է տեղեկատվությունը, զարգանում են գիտությունն ու տեխնոլոգիաները»,- ասել է պետության նոր ղեկավարը:

Նա հավելել է, որ շատ հասարակական կազմակերպություններ և ընկերություններ արդեն օգտագործում են լատինական տառերը: Նախագահի խոսքով, անցումը լատինատառի կկատարվի փուլ առ փուլ, ըստ հաստաված ժամանակացույցի:

Անցած տարվա փետրվարին հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաստատել է նոր ղազախական այբուբենը լատինատառի հիման վրա: Նրանում 32 տառ կա, և ապաթարց չկա: Ղազախստանի իշխանությունները նախատեսում են պետական լեզվի անցումը լատինատառի ավարտել 2025 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: