Հայերեն   English   Русский  

Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա


  
դիտումներ: 65

Չինաստանի Խունան նահանգում դանակով զինված տղամարդը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Նշվել է, որ հարձակման արդյունքում երկու մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է:

Առկա տվյալների համաձայն՝ հարձակվողը Չժեն ազգանունով 31-ամյա մի տղամարդ է: Հարձակման շարժառիթները չեն հաղորդվում:

Վիրավորված երեխաները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ անհայտ անձինք Չինաստանի դպրոցում 20 երեխայի են վիրավորել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: