Հայերեն   English   Русский  

Մոտակա տասնամյակում Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնարին է, լայնածավալ պատերազմը կարող է վերսկվել ամեն պահին.Կարեն Վրթանեսյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 494

Այս օրերին ինձ շատ են հարցնում, թե ինչ դասեր են քաղվել Ապրիլյան մարտերից։

Ամենակարևոր եզրակացությունը 2016-ի ապրիլից երևի թե այն էր, որ մոտակա տասնամյակում Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնարին է, լայնածավալ պատերազմը կարող է վերսկվել ամեն պահին։

Ավելին՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը վերջապես ընկալեց, որ Ադրբեջանից էլ զատ լուրջ մարտահրավերներ կան և մեր տարածաշրջանում զարգացումները կարող են շատ ռիսկային լինել մեր երկրի անվտանգության համար (Թուրքիայում, Իրանում կամ Սև ծովում իրավիճակի սրում և այլն, և այլն)։

Այս մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելու համար մեզնից պահանջվում էր բնակչության ու պետական կառույցների առավելագույն մոբիլիզացիա։ Այդպիսի մի հայեցակարգ առաջ քաշեցին, անվանելով այն «Ազգ-բանակ»։

Այսօր այդ հայեցակարգի շրջանակներում սկսված առանձին ծրագրեր շարունակվում են, բայց ընդհանուր առմամբ այդ անվան հիշատակումը նոր իշխանությունները չեն խրախուսում։

«Ազգ-բանակին» համարժեք որևէ այլ բան էլ չի առաջարկվել ու դժվար էլ կարողանան առաջարկել։ Դե չէ, կարող են տնազ անել (այսօր պետապարատի արածի մեծ մասը PR-կապիկություններ են), բայց իրականում աշխատող բան չեմ հավատում, որ ձգեն․․․

Կարելի է ասել, որ Հայաստանի ներկա իշխանություններն 2016 թ․ Ապրիլյան մարտերից իրենց դասերը չեն քաղել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: