Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսը հոգեբուժարանում է հայտնվել


  
դիտումներ: 1009

Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 37-ամյա Բրիթնի Սփիրսը վերջերս հոգեբուժարանում է հայտնվել, որտեղ ներկայումս բուժման կուրս է անցնում: Պատճառն այն է, որ սթրեսի հետևանքով ծանր հոգեվիճակում է հայտնվել, ինչը պայմանավորված է երգչուհու հոր՝ Ջեյմս Սփիրսի առողջական վիճակի վատթարացմամբ, որը վերջերս երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Գրում է Spletnik.ru-ն:

Հոր հիվանդությունը չափազանց բացասական ազդեցություն է ունեցել երգչուհու հոգեվիճակի վրա: Ջեյմս Սփիրսը մահվան շեմին էր հայտնվել և մի քանի շաբաթ առաջ ստիպված է եղել երկրորդ վիրահատությանը ենթարկվել:

«Նրանք շատ մտերիմ են: Իրականում դրամատիկ ոչինչ չի պատահել: Բրիթնին պարզապես հասկացել է, որ ժամանակն է հոգ տանել սեփական առողջության մասին»- հայտնել է աղբյուրը:

Վերականգնման կուրս Բրիթնին մեկ ամիս կանցնի: Նա որոշել է նաև ստեղծագործական դադար վերցնել և չեղյալ հայտարարել Լաս Վեգասում իր շոու ծրագրերը:

Աղբյուրը հայտնել է, որ Բրիթնին շատ է սիրում իր աշխատանքը և երկրպագուներին, այդիսկ պատճառով նրա համար դժվար է եղել համերգների չեղարկման որոշումը, սակայն նա շատ է սիրում իր հորը և զգում է, որ կյանքով է պարտական նրան, որովհետև հայրը միշտ դստեր կողքին է եղել և աջակցել երգչուհուն ամենադժվար պահերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: