Հայերեն   English   Русский  

Բուհական կրթության ռիսկերն են մատնանշում ապագա բժիշկները


  
դիտումներ: 1196

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում ունեցավ ապագա բժիշկների հետ։

Բժշկական կրթություն մատուցող բուհերի ուսանողներըՈԱԱԿ-ումքննարկեցին, թե որոնք են իրենց կրթության ռիսկերը։ Ուսանողների խոսքով՝ մասնագետ դառնալու ճանապարհին հիմնական խոչընդոտները բուհում ռեսուրսների, ինչպես նաև պրակտիկ կրթության պակասն են։ Նրանք կարևորեցին դասախոսների դերը՝ նշելով, որ դասախոսը պետք է թե մոտիվացված, թե պատասխանատու լինի ուսանողին սովորեցնելու համար։ Քննարկվեց նաև ուսանողների մոտիվացիայի խնդիրը։ Ուսանողների պնդմամբ՝ իրենք մոտիվացված են բուհ գալիս, սակայն պրակտիկ, մասնագիտական դասաժամերի պակասն աստիճանաբար հիասթափություն է առաջացնում իրենց մոտ։

Ուսանողները կարևորեցին նաև գործատուների մասնակցությունը կրթական գործընթացին՝ նշելով, որ աշխատաշուկայում պահանջված դառնալու ուղիներից մեկն էլ բուհ-գործատու սերտ համագործակցությունն է։

Նշենք, որ հանդիպման մասնակից ուսանողները նաև ուսանող-փորձագետ դառնալու ցանկություն են հայտնել․ նրանք մասնակցում են «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում և հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու բուհերի հավատարմագրման գործընթացներին փորձագիտական խմբի կազմում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: