Հայերեն   English   Русский  

​ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավասարեցրել է Հիտլերին,Ստալինին և «Իսլամական պետությանը»


  
դիտումներ: 215

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մի շարքում է դրել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, ԽՍՀՄ գեներալիսիմուս Ստալինին և «Իսլամական պետությանը» (ԻՊ)՝ ապրիլի 2-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Ազատությունը թշնամիներ ունի: Եվ նրանց պետք է զսպել: Եթե զսպումն արդյունք չի տալիս, հարկ է կռվել: Հիտլերին հնարավոր չէր կանգնեցնել խաղաղ ընդվզումներով, Ստալինին չէր կարելի զսպել խոսքով, իսկ ԻՊ-ին չէր կարելի հաղթել երկխոսությամբ»,- մեջբերում է գործակալությունը քաղաքական գործչի խոսքը:

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է ավելի շատ միջոցներ ծախսեն պաշտպանության համար, քանի որ «ազատության ապագա թշնամիները կարող են ընտրել բռնությունը»:

ՆԱՏՕ-ի ղեկավարը Վաշինգտոն էր ժամանել, որպեսզի մասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակի միջոցառումներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: