Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում դեմոկրատները պահանջել են Թրամփի վեց տարվա հարկային դեկլարացիաները


  
դիտումներ: 121

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եկամուտների և ծախսերի կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլը պաշտոնապես պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վեց տարվա հարկային դեկլարացիաները: Գրում է Russian.rt.com-ը:

Նիլը խնդրել է տրամադրել 2013-2018 թթ. ընկած ժամանակահատվածի ոչ միայն Թրամփի, այլ նաև նրա հետ կապված ութ ընկերությունների դեկլարացիաները:

Թրամփն, իր հերթին, նշել է, որ «հակված չէ ներկայացնել իր հարկային դեկլարացիաները Կոնգրեսում, մինչդեռ այն աուդիտի է ենթակա»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մտադիր են ստուգել Թրամփի վերջին տարիների հարկային դեկլարացիաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: