Հայերեն   English   Русский  

Որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը. Արտակ Դավթյանի ուղերձը՝ Սամվել Կարապետյանին


  
դիտումներ: 216

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալական ուղերձ է հղել Արցախի պաշտպանության արդեն նախկին փոխնախարար գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին:

Ուղերձում,մասնավորապես, ասվում է.

«Ահավասիկ մեծ է Ձեր դերակատարումն Արցախի ինքնապաշտպանության մարտերի ողջ ընթացքում, եւ, պատահական չէ, որ, որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ զինված ուժերի եւ պաշտպանության բանակի միջեւ համագործակցության զարգացման եւ համատեղ ծառայության, Ձեր անմնացորդ եւ հաղթանակներով փայլած զինվորական ծառայության, Ձեր երկարամյա փորձը նոր սերնդի զինծառայողներին փոխանցելու եւ, վերջապես, Հայ ռազմական պատմության մեջ հաղթանակների, հայ մարտիկի աննկուն ոգու վերաբերյալ բազմաթիվ էջեր թողնելու համար:

Վստահ եմ, որ, չնայած արդեն պահեստազորում, սակայն դեռ երկար տարիներ, ամենատարբեր հնարավորություններով Դուք շարունակելու եք Հայրենիքին ծառայելու պատասխանատվությունը՝ մեր քաջ հայորդիների համար մնալով որպես հայ ազատատենչ եւ հայրենանվեր մարտիկի կերպար»:

Նշենք, որ ապրիլի 2-ին Արցախի նախագահի հրամանագրով Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: