Հայերեն   English   Русский  

​Լիահույսենք, որայսանգամ մեր խնդրանքը անպատասխան չի մնա.Արամուսի բնակիչները խնդրում են լսել նաև իրենց կարծիքը


  
դիտումներ: 4543

Կոտայքի մարզի Արամուս համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար շաբաթներ առաջ տեղի ունեցած ընտրություններում չորս թեկնածուներից հավասար ձայներ էին հավաքել երկուսը՝

Արամուսի բնակիչներ

նույն գյուղի բնակիչ Անդրեյ Փիլիպոսյանը, ով երկար տարիներ է աշխատում է Արամուսի միջնակարգ դպրոցում, և Աբովյան քաղաքի բնակիչ Նոնա Պողոսյանը, ով աշխատել է Աբովյանի թիվ 10 դպրոցում:

Աշակերտները, ծնողները և ուսուցիչները ընտրությունից հետո մարտի 25-ին դիմում-խնդրագիր են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որում խնդրում էին տնօրեն նշանակելիս հաշվի առնել նաև իրենց կարծիքը և նախապատվությունը տալ Անդրեյ Փիլիպոսյանին, ով ունի 14 տարվա մանկավարժականաշխատանքայինփորձ, որիցյոթտարինեղելէտնօրենիտեղակալ: Ըստ ուսուցիչների՝ իրենց խնդրագրին ոչ մի պատասխան չի տրվել փոխվարչապետի գրասենյակից: Անգամ դիմում-խնդրագրից և դասադուլից հետո փոխվարչապետի կողմից տնօրեն նշանակվեց երկրորդ թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը:

Դաս անելուց հրաժարվող երեխաներն ու նրանց ծնողներն այսօր առավոտից կրկին հավաքվել էին դպրոցում և պահանջում էին նորանշանակ տնօրենի հրաժարականը: Մինչ այդ Նոնա Պողոսյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ արդեն դպրոցում էր՝ ծանոթանալու անձնակազմին և իր պարտականություններին:

«Մենք չենք ցանկանում ծանոթանալ նրա հետ, քանի որ ունենք մեր տնօրենը: Անդրեյ Փիլիպոսյանը լավատեղյակ է դպրոցի խնդիրներին, կարողանում է շատ լավ աշխատել երեխաների հետ, հարգված է ուսուցիչների կողմից: Եթե նորանշանակ տնօրենը շարունակի պաշտոնավարել, մեր երեխաները պարզապես դպրոց չեն գա կամ կտեղափոխվեն այլ դպրոց»,- ասում են աշակերտների ծնողները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ավինյանն այժմ գտնվում է գործուղման մեջ և տնօրենը նշանակվել է նրա կողմից: Ըստ Սիսեռյանի՝ իրենք ծանոթ չեն համայնքում ստեղծված իրավիճակին և դիմում-խնդրագրին:

Արամուսի բնակիչներ

Երեկ աշակերտները, ծնողները և ուսուցիչները բաց նամակով դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հարգելի՛վարչապետ, հայտնումենք, որ պարոն Անդրեյ Փիլիպոսյանը տասնչորս տարվա աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի ստացել անգամ բանավոր զգուշացում, բայց 28.03.2019 թվականինԿոտայքի մարզպետի կողմից միանգամից տրվեց ՛՛խիստ նկատողություն՛՛ մարտի 22–ին դպրոցում տեղի ունեցած դասադուլի պատճառով, որը ընդամենը աշակերտների սրտաբուխ ցանկությունն էր՝ տնօրենի պաշտոնում տեսնել պարոն Անդրեյ Փիլիպոսյանին :Հայտնում ենք Ձեզ, որ այդ օրը պարոն Փիլիպոսյանն արեց ամեն ինչ դասապրոցեսը վերականգնելու համար: Դա են փաստում լրագրողների կողմից հրապարակված տեսանյութերը:

Հարգելի՛պարոն վարչապետ, իսկ հիմա խնդրում ենք Ձեզ՝ հարգել մանկավարժների, ծնողների, աշակերտների և համայնքի ցանկությունը՝ Արամուսի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնի նշանակման հետ կապված: Եվ լիահույս ենք, որ այս անգամ մեր խնդրանքը անպատասխան չի մնա. չէ որ ապրում ենք մեր իսկ ձեռքով կառուցած ժողովրդավարական երկրում»,- ասված է բաց նամակում:

Մինչ տնօրենի աշխատասենյակում նոր նշանակված տնօրենին մարզպետարանի աշխատակիցները ծանոթացնում էին իր պարտականություններին՝ աշակերտները խոստանում էին երկուշաբթի դպրոց չգալ, քանի դեռ իրենց պահանջին արդյունավետ պատասխան չի տրվել:

Լիանա Եղիազարյան






Մեկնաբանություններ - 5

Anun     08.04.2019 Arjanapatvutyan harce sa.piti amen mek@ iren votnatak chta

Sveta     07.04.2019 chem haskanum djvaraaa pashtonic hrajarvel Tikin Nona dzez dura galis en pasty vor ashakertnery chen uzum hajaxel dproc

Sveta     07.04.2019 chem haskanum djvaraaa pashtonic hrajarvel Tikin Nona dzez dura galis en pasty vor ashakertnery chen uzum hajaxel dproc

Kara     06.04.2019 Hly ktenanq klini tnoren te che ..jamanakavor shnorhavoranqners ((<< Tnoren jannn)>>

Larisa     05.04.2019 Kotayqi marzum, marzpet@ porcume naxqin orenqnerov sharjvel bayc cgiti vor iravijaka poxvel iranc chi hajoxvi .Aylapes
kkorcni ira ator@...


Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: