Հայերեն   English   Русский  

​Tert.am. «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման և համաներումով ազատ արձակվել


  
դիտումներ: 601

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատարանը մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նա համաներմամբ ազատ է արձակվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատարանը Բաբայանին մեղավոր է ճանաչել, դատապարտել 3,6 տարի ազատազրկման, իսկ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ Բաբայանն ազատվել է պատժի կրումից»,-ասաց Խաչատրյանը:

Նշեք, որ ըստ վերը նշված օրենքի՝ պատժից ազատվում են առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկման ենթարկված անձինք:

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում էր «Օլիմպավան» մարզական համալիրում Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: