Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բանակին ամեն պահի պատրաստ լինել մարտական գործողություններին


Զաքիր Հասանովը նաև կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը


  
դիտումներ: 504

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է երկրի զինված ուժերին ամեն պահի պատրաստ լինել ակտիվ մարտական գործողությունների սկսվելուն:

Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է հանրապետության զինված ուժերի Կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին այսօր պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Նախարարը որոշակի ցուցումներ է տվել բոլոր մակարդակների հրամանատարներին, որպեսզի կազմակերպեն մշտական դիտարկում և հսկողության տակ պահեն հակառակորդի գործողությունները, վճռական պատասխան տան նրա հնարավոր սադրանքներին և ամեն պահի պատրաստ լինեն ակտիվ մարտական գործողությունների սկսվելուն»,- ասված է հաղորդագրության մեջ: Մեջբերվում է նաև նախարարի խոսքն այն մասին, որ «բոլոր ուսումնական զորավարժությունները, որոնք անցկացվում են ըստ պլանի, ուղղված լինեն լայնամասշտաբ հարձակողական գործողությունների անցկացմանը»:

«Պաշտպանության նախարարը համապատասխան պաշտոնատար անձանց առաջադրել է մարտական պատրաստության պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների և մարզանքների ինտենսիվության բարձրացման խնդիրները, հատկապես գիշերային ժամերին, և մարտական տեղանքներին առանձնապես մոտ վայրերի պայմաններում բարձրացնել անձնակազմերի մարտական պատրաստության և ստորաբաժանումների մարտունակության մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ մամլո ծառայության տվյալների՝ խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների պետերը: Տեսակապի միջոցվ ընդգրկվել են նաև միավորումների հրամանատարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: