Հայերեն   English   Русский  

Ն​ախկին վարչապետի նվերը հանձնվեց գյումրեցիներին


  
դիտումներ: 726

Կարմիր ու սև քարերի համադրությամբ Գյումրու պատմական միջուկում վերանորոգված ու ավանդականի պահպանմամբ այսօր բացվել է ՛՛Ֆլորենս Գյումրի՛՛ ռեստորանը,

որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի ներդրումն է Գյումրիում: Երբ ՛՛Կումայրի՛՛ պատմական միջուկի վերականգնման ծրագիրն էր կյանքի կոչվում, դեռ այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ պատմական կենտրոնը պետք է զբոսաշրջիկներին գրավիչ լինի: Պատմական միջուկի փողոցները վերականգնվում են, հարկավոր է նաև ներդրումներ կատարել, որ զբոսաշրջիկը պատմական Գյումրիում կարողանա հանգիստ նստել ու վայելել կոլորիտը: Իր ընտանիքի անունից մեկ շենք գնեց Ջիվանու փողոցում, այն վերանորոգվեց, և շահագործման հանձնվեց որպես ռեստորան՝ իտալական ոճով,՛՛Ֆլորենս՛՛ռեստորանային ցանցին համահունչ, բայց Գյումրուն հատուկ:

՛՛Ֆլորենս Գյումրի՛՛ ռեստորան

- Այս ներդրումով թե զբոսաշրջության առումով, թե քաղաքի պատմական միջուկի վերականգնման բավական մեծ դաշտ է բացվում,սա այն լավ օրինակներից մեկն է, որ ունենք մեր մարզում, - ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ռեստորանի բացմանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետը: <Ֆլորենս Գյումրին> Սամվել Բալասանյանի տան և գործարանի դիմաց է, ասում է Գյումրի եկող ամեն մի այցելու գալու է նորակառույց փողոցը, հին Գյումրին տեսնելու, իսկ այս ռեստորանի տեղը ճիշտ է ընտրվել.
- Այստեղ պետք է լինի ռեստորանների ու սրճարանների շարք, որ մարդը քաղաքը տեսնելուն զուգահեռ նաև տվյալ վայրին բնորոշ խոհանոցին ծանոթանա: Այս շինարարությունը վարակիչ է եղել, հիմա էլ դիմացի տարածքն են գնել, երկհարկանի արագ սննդի օբյեկտ են կառուցելու, ներդրողների համար այս քայլերը վստահություն կներշնչեն, - ասում է Գյումրու քաղաքապետը:

Ինքը՝ Կարեն Կարապետյանը Գյումրի չէր եկել, ռեստորանի տնօրենն ասում է՝ շատ էր ցանկանում գալ, բայց աշխատանքի բերում Հայաստանում չէ: Նախկին վարչապետը մինչև շինարարության ավարտը՝ աշխատանքներին անձամբ է հետևել, բոլոր տեսակի փոփոխություններն իր միջնորդությամբ են կատարվել:
- Ներդրումային ֆոնդով 500 հազար դոլարի ներդրում եղավ, բայց քանի որ աշխատանքներն ավելի մասշտաբային դաձավ և գյումրեցիներին ցանկացավ ավելի մեծ նվեր անել, գումարը 2.5 անգամ աճ ունեցավ, - ասում է ՛՛Ֆլորենս Գյումրի՛՛ ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանը:

Մեկ առանձնահատկություն էլ ունի սպասարկման այս հաստատությունը՝ բոլոր աշխատակիցները Գյումրիից են, ի դեպ, ՛՛Ֆլորենս՛՛ ռեստորանների ցանցի ղեկավար Մայ Անուշավանյանը նշում է՝ այս ռեստորանի բացումը Գյումրիում, բիզնես չէ:

- Պրոյեկտը մշակութային արժեք է, պահպանել, մատուցել, զարգացնել, ցույց տալ աշխարհին: Խնդիր ենք դրել աշխատրհին ցույց տալ Գյումրվա խոհանոցի մեր տարբերակով մոտեցումը: Մեր յուրաքանչյուր ռեստորան իրարից տարբերվում է կոնցեպտով՝ իտալական ոճով: Երևանում այն բիզնես պրոդուկտ է հանդիսանում, Արցախում ՛Ֆլորենս Գարդենն՛՛ արդեն չորս տարի է գործում է, և ամբողջ այդ ընթացքում ամբողջ հասույթը օգտագործվել է միայն բարեգործական նպատակներով: Այստեղ մեր նպատակը Գյումրուն նոր շունչ տալն է. 2 տարի առաջ դրայվ մտավ Գյումրի և այդ ամենին համահունչ գործը շարունակվեց:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն էր նաև Գյումրու պատմական միջուկում Ռութավելի փողոցի հիմնանորոգումը, որն այսօր և գյումրեցիների, և զբոսաշրջիկների սիրելի վայրերն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: