Հայերեն   English   Русский  

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ


  
դիտումներ: 359

Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Սակայն մենք երբեք չենք զոհի տարածքները և մարդկանց: Ուկրաինայի ամբողջականությունը պետք է մշտապես հաստատուն լինի», - Интерфакс-Украина գործակալությունը մեջբերում է Զելենսկու խոսքերը:

Զելենսկին նաև նշել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հասնել Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր օրը` ինչ-որ մեկի կյանքն է, մարդկային ճակատագիրը, դա մեծ ողբերգություն է յուրաքանչյուր ընտանիքի համար», - ընդգծել է նա:

Բացի այդ Զելենսկին նշել է Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Մինսկի համաձայնագրի շրջանակներում աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին: Ընդ որում` նախագահի թեկնածուն կարծիք է հայտնել, որ այդ ձևաչափը պետք է բարեփոխվի:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ է բանակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: