Հայերեն   English   Русский  

​Պաշտպանի աջակցությամբ զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն. չհայտարարված այցԿենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ


  
դիտումներ: 318

Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում:

Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներևբուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն:

Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար և բժշկական անձնակազմի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվելէ զինծառայողի լրացուցիչ հետազոտությունը:

Պաշտպանի ներակայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հոսպիտալում բուժում ստացող՝ Պաշտպանին բողոք հասցեագրած այլ զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց բժշկական փաստաթղթերը:

Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ հանդիպմանընթացքում քննարկվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների բժշկական հետազոտություններնառաջնահերթև սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Խնդրի կապակցությամբ գրություն կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանընմանհարցերումկարևորում էհամագործակցությունը Պաշտպանության նախարարությանև Առողջապահությաննախարարությանհետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: