Հայերեն   English   Русский  

Կրեմլում գնահատել են Զելենսկու հայտարարությունը


  
դիտումներ: 328

Ռուսաստանի նախագահի մամաուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «Ուկրաինայի ամբողջականությունը պետք է մշտապես հաստատուն լինի»: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահ Պուտինը հենց սկզբից եղել և մնում է այդ երկխոսության լուրջ կողմնակից: Բացի այդ, Պուտինը բազմիցս ասել է, որ Դոնբասում հակամարտությունը կարգավորելու համար գլխավորը Մոսկվայի հետ երկխոսություն չէ», - ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը Դոնբասում հակամարտության կողմ չի հանդիսանում:

Նրա խոսքերով` իրավիճակը կարելի է կարգավորել, եթե ուկրաինացիները խոսեն միմյանց հետ:

Միեւնույն ժամանակ, Պեսկովը հավելել է, որ դա չի նշանակում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները չեն անցկացվելու:

«Ընդհանուր առմամբ Պուտինը միշտ էլ բաց է երկխոսության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձում են այդ երկխոսությանը խոչընդոտել տարբեր սադրանքներով, նրանք փորձում են զարդարել դիվերսիաներով և այլն», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան երբեք «չի զոհաբերի իր տարածքները և մարդկանց»: Նրա խոսքերով` «Ուկրաինայի ամբողջականությունը պետք է մշտական լինի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: