Հայերեն   English   Русский  

Թայվանում քիմիական գործարանում պայթյունից հետո ավելի քան 10000 մարդ է տարհանվել


  
դիտումներ: 268

Синьхуа լրատվական գործակալության փոխանցմամբ` Թայվանի արևմուտքում գտնվող հինգ գավառի ավելի քան 10 հազար բնակիչ տարհանվել է Մայլյաո քաղաքի արդյունաբերական գոտում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո: Գրում է Gazeta.ru-ն:

Պայթյունը քիմիական գործարանում տեղի է ունեցել կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 14.00-ին: Գործարանը պատկանել է Formosa Chemical and Fiber Corp. ընկերությանը: Նախաքննութան արդյունքում պարզվել է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Իշխանությունների տվյալներով` պայթյունը բավական ուժեղ է եղել, ինչի պատճառով էլ զգացվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերում:

Տեղական իշխանությունները հրամայել են բնապահպանական մոնիտորինգի հատուկ խմբեր ստեղծել, որի անդամները պետք է պարզեն, թե արդյոք գոյություն ունի օդի աղտոտման ռիսկ և ինչ վտանգ են ներկայացնում պայթյունի հետևանքները տեղի բնակչության համար:

Պայթյունից հետո քիմիական գործարանը տուգանվել է 160 հազար դոլարով `շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտման համար: Նշվում է, որ տուգանքը կարող է աճել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: