Հայերեն   English   Русский  

Թեհրանն ԱՄՆ-ին զգուշացրել է բարձրաստիճան զինվորականներին ահաբեկիչ ճանաչելու հետևանքների մասին


  
դիտումներ: 235

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը զգուշացրել է ԱՄՆ-ին բացասական հետևանքների մասին, եթե Վաշինգթոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի մի մասը) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Գրում է Ria.ru-ն:

«(Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմնակիցները), որոնք երկար ժամանակ հանդես են եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, լիովին գիտակցում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի համար այդպիսի որոշման հետևանքները: Նրանք փորձում են ԱՄՆ-ին ճահիճը ներքաշել», - գրել է Զարիֆը թվիթերում:

Նրա խոսքերով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դիմակայի Միացյալ Նահանգներին «մեկ այլ աղետի մեջ» ներգրավելու փորձերին:

Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը` հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: