Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն մարդու իրավունքների խախտման համար երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 325

Եվրոպական միությունը մեկ տարով` մինչև 2020 թ. ապրիլի 13-ը, երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները ` կապված երկրում մարդու իրավունքների խախտումների հետ: Այդ որոշման մասին հայտնել է ԵՄ-ի խորհուրդը: Գրում է Ria.ru-ն:

«Այսօր Խորհուրդը մինչև 2020 թ. ապրիլի 13-ը երկարաձգել է սահմանափակող միջոցները որպես Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումներին պատասխան: Այդ միջոցները ներառում են 82 անձանց և մեկ կազմակերպության դեմ ճանապարհորդության և ակտիվների սառեցման արգելք», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, այդ սահմանափակող միջոցները ներառում են «Իրան այնպիսի սարքավորւմների արտահանման արգելքը, որոնք կարող են օգտագործվել ներքին հալածանքների և հեռահաղորդակցության հսկողության համար»:

Այս միջոցառումներն առաջին անգամ կիրառվել են 2011 թ. և այդ ժամանակից ի վեր յուրաքանչյուր տարի երկարաձգվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: