Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 143

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին հարձակումը Տրիպոլիի օդանավակայանի վրա և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ արել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշվել է Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը խորապես դատապարտում է Տրիպոլիում և նրա շրջակայքում տեղի ունեցող մարտական գործողությունները և շարունակվող բախումները, այդ թվում նաև Միտիգի օդանավակայանում Լիբիայի ազգային բանակի իրականացրած օդային հարձակումը», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Գուտերեշը կոչ է արել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում` իրավիճակի սրումից և լայնածավալ հակամարտությաունից խուսափելու նպատակով:

Ավելի վաղ Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն դատապարտել էր Տրիպոլիի միակ գործող օդանավակայանի վրա հարձակումը:

Բացի այդ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Լիբիայում իրավիճակը սխալ ուղղությամբ է զարգանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: