Հայերեն   English   Русский  

​Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ.Շարմազանով


ֆբ գրառում


  
դիտումներ: 178

Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Փաշինյանն ասել է, թե արցախյան բանակցությունները շարունակում է վարել ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից:

Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ:

Իհարկե, ինքը նոր՝ իր սեփական կետից է սկսել բանակցությունը: Սերժ Սարգսյանը Փաշինյանին փոխանցել է շատ ամուր բանակցային դիրքեր՝ ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերի, որը, ակնհայտորեն մեզ շատ ձեռնտու օրակարգ էր:

Սակայն Փաշինյանը հաջողությամբ թաղել է այդ օրակարգը և այսօր գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել:

Հ.Գ. Ե՞րբ պետք է գիտակցի Փաշինյանը, որ համազգային հարցերում եսակենտրոնությամբ ու մեծամտությամբ առաջնորդվելը հղի է անցանկալի հետևանքներով ոչ միայն իր, այլև բոլորիս համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: