Հայերեն   English   Русский  

Նազարբաևի դուստրը մտադիր չէ առաջադրվել Ղազախստանի նախագահի պաշտոնում


  
դիտումներ: 129

Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան` հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը, մտադիր չէ թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է tengrinews.kz պորտալը` հղում անելով Նազարբաևայի օգնական Սաուլա Մուստաֆաևային:

«Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան չի պատրաստվում առաջադրվել», - հստակեցրել է նա:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ հանրապետության ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: