Հայերեն   English   Русский  

​Էրդողանի կուսակցությունն ուզում է հասնել Ստամբուլի կրկնակի ընտրությունների


ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսանը հայտնել է, որ ապրիլի 9-ին հատուկ բողոքարկում է ներկայացվելու


  
դիտումներ: 173

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է հասնել Ստամբուլի կրկնակի տեղական ընտրությունների: Այդ մասին այսօր հայտարարել է ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսանը NTV-ի եթերով:

«Մենք կդիմենք Բարձրագույն ընտրական հանձնաժողովին, որպեսզի Ստաբուլի ընտրությունները նորից անցկացվեն: Մենք հատուկ բողոքարկում կներկայացնենք այսօր և կտեղեկացնենք այն իրադարձությունների մասին, որոնք անմիջականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա:

Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում ընտրողները քվեարկեցին քաղաքապետներ, տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, համայնքների ղեկավարներ, գյուղական ավագներ և գյուղխորհուրդների անդամներ ընտրելու համար: ԱԶԿ-ն առաջին անգամ 2002-ից ի վեր պարտվեց Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների ընտրություններում:

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բողոքարկումը դեռևս քննարկման ընթացքում է: Էրդողանը հայտարարում է քվերակության ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին, իսկ ընդդիմությունը պնդում է, որ անգամ ձայների վերահաշվարկի դեպքում արդյունքը լինելու է իր թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի օգտին: Ըստ նախնական ոչ պաշտոնական տվյալների՝ նա շրջանցում է ԱԶԿ-ի առաջադրած թեկանծու, նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Բինալի Յլդըրըմին 14 հազար ձայնով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: