Հայերեն   English   Русский  

ՊԵԿ–ն «Առինջ մոլից» հեռացավ առգրավված իրերի տասնյակ փաթեթներով


  
դիտումներ: 604

«Առինջ մոլի» տնօրենի սենյակից ՊԵԿ աշխատակիցները առգրավեցին տասնյակ արկղեր ու մի քանի պարկ իրեր։

ՊԵԿ աշխատակիցները չպատասխանեցին, թե ինչ կա այդ արկղերում ու պարկերում ՝ասելով, որ դրա իրավունք չունեն։

Առևտրի կենտրոնի տնօրինությունը ևս չմեկնաբանեց կատարվածը։ՊԵԿ աշխատակիցները դեռ շարունակում են աշխատել տնօրենի աշխատասենյակում:

«Առինջ մոլում» օպերատիվ գործողությունները շարունակվում են փակ դռների հետևում ։

Այսօր ավելի վաղ Անկախը անդրադարձել էր, որ առավոտյան 10։30-ից ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:

ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։

Առևտրի կենտրոնի տնօրեն Մանվել Հակոբյանն այս մեղադրանքը չի ընդունում։ ՊԵԿ–ի գործողություները որակում է որպես շոու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: