Հայերեն   English   Русский  

​Մադոննան կերգի «Եվրատեսիլ 2019»-ում


  
դիտումներ: 944

Փոփ թագուհի Մադոնան վերջնական համաձայնության է եկել «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ելույթ ունենալու հարցում:

Այս մասին հայտնում է «Եվրատեսիլը» լուսաբանող Wiwibloggs կայքը: Նշվում է, որ նա 2 երգ է կատարելու, ինչի համար վարձատրվելու է 1 մլն դոլարով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 60-ամյա երգչուհուն Իսրայել բերելու հարցում աջակցել է կանադայի իսրայելցի միլիարդատեր Սիլվան Ադամսը: Նպատակն աշխարհին Իսրայելի մասին ևս մեկ անգամ լսեցնելն է:

Մադոնան սերտ կապեր ունի Իսրայելի հետ: Իսրայելցի է նրա մենեջերը: Նա նաև հրեական անուն է իր համար ընտրել 2004 թ.՝ Էսթեր: Սա 4-րդ անգամը կլինի, որ Մադոնան ելույթ է ունենանում այնտեղ: Վերջին անգամ նա այնտեղ երգել է 2012 թ.:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում: Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին, 2-րդը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը հանդես է գալու 2-րդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո: Եզրափակիչը մայիսի 18-ին է:

Լուիզա Մարիա Չիկկոնեն(Մադոնան) երրորդ երեխան էր իր ութ քույր-եղբայրների մեջ:Մադոննայի հայրը նրան մանուկ հասակում անվանում էր «փոքրիկ Նոնի»:

Դպրոցում ապագա երգչուհին այնքան էլ լավ չէր սովորում, այդ պատճառով 19 տարեկանում թողել է ուսումը:

80-ական թվականների սկզբին Մադոնան երգչուհի դառնալու մեծ ցանկություն ուներ, սակայն նախ սովորել է թմբուկ նվագել:

Մադոնան կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1979 թվականին: Ֆիլմի անվանումը «Կոնկրետ զոհ» էր: Հայտնի դառնալով` փոփ-երգչուհին ափսոսացել է, որ նկարվել է այդ ֆիլմում և նույնիսկ դատարանի միջոցով փորձել է հասնել դրա արգելմանը: Իսկ ֆիլմի ռեժիսոր Ստեֆան Լևիցկին լրագրողներին պատմում էր, որ ապագա աստղը արցունքներն աչքերին է «պոկել» դերը և ստացել ընդամենը 100 դոլար:

Մադոնային հաջողության գրավականը էքսցենտրիկ լինելն է: 1989 թվականին Like A Prayer երգի տեսահոլոկի թողարկումից հետո, որտեղ երգչուհին երգում է այրվող խաչերին ֆոնին, նրան պաշտոնապես նզովել են Վատիկանում և անձամբ Հռոմի պապը: Այդ պատճառով Pepsi ընկերությունը լուծել էր այդ պահին իր ամենաշահութաբեր գովազդային պայմանագիրը: Երգը դարձավ երաժշտական բեսթսելլեր և երկար ժամանակ շարունակում էր մնալ հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում:

Նա չի տառապում եսասիրության բացակայությամբ: Երբ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Աֆրիկայում իրականացվող բարեգործական աշխատանքները, Մադոննան ասել է. «Ես ուզում եմ լինել Մահաթմա Գանդիի կամ Մարտին Լյութեր Քինգի պես` ընդ որում կենդանի մնալ»:

Մադոննային անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենահաջողական կին: Նրա կարողությունը գնահատվում է 400 մլն դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: