Հայերեն   English   Русский  

Թուրքիայում օդի աղտոտվածության պատճառով տարեկան 30․000 մարդ է մահանում


  
դիտումներ: 239

Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության» տարեկան զեկույցից։ Ըստ այդմ՝ օդի աղտոտվածության ամենաբարձր աստիճանը գրանցվել է Իզմիր, Ստամբուլ, Անկարայում, Ադանա, Քահրամանմարաշ, Էրզրում և Աղրը նահանգներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր տարի 7 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով։ Իսկ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած վերջին զեկույցի՝ Թուրքիայում յուրաքանչյուր տարի նույն պատճառով կյանքից զրկվում է 30․000 մարդ։

Ֆոսիլային վառելիքների, ջերմային էլեկտրակայանների, արդյունաբերական ծխի և, ի վերջո, փոշու պատճառով աղտոտվող օդը մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով առաջացող հիվանդությունների շարքում առաջին տեղում շնչառական համակարգի հիվանդություններնն են՝ ընդհուպ մինչև թոքերի քաղցկեղը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: