Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ պետքարտուղարը բացատրել է Գոլանի և Ղրիմի տարբերությունները


Մայքլ Պոմպեոյի խոսքով՝ Ռուսաստանը ոչ ոքից չէր պաշտպանվում, իսկ Իսրայելը հայտնվեց Գոլանում հարձակման ենթարկվելուց հետո


  
դիտումներ: 149

ԱՄՆ վարչակազմը համեմատության եզրեր չի գտնում Գոլանի բարձունքների հետ կապված Իսրայելի իրավիճակի և Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման միջև: Այդ մասին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է երեկ Սենատի ենթահանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ:

Նրան խնդրել են ներկայացնել ամերիկյան դիվանագիտության կարծիքը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի պահանջների և Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման զուգահեռների առկայության մասին:

«Չկան ավելի տարբեր իրավիճակներ, քան սրանք,- ասել է Պոմպեոն:- Իսրայելը հայտնվեց Գոլանի բարձունքների հետ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեց: Իսրայելցիները պաշտպանվում էին, [հրեական պետություն] ներժուխման վտանգ կար»: Շարունակելով պետքարտուղարը պնդել է, որ Իսրայելը ստիպված էր նվաճել Գոլանի բարձունքները, որպեսզի շարունակի պաշտպանել իրեն Սիրիայից:

Ըստ Պոմպեոյի՝ Ռուսաստանը, հակառակը, ոչ ոքից չէր պաշտպանվում և որոշել էր բաց չթողնել պահը, որպեսզի գրավի տարածքը մի ժողովրդից, որը որևէ վտանգ չէր ներկայացնում: Նրան հարց են տվել՝ նշանակում է արդյոք նման պնդումը, որ Թրամփի վարչակազմը սկզբունքորեն թույլատրելի է համարում ռազմական գործողությունների ժամանակ գրավել այն երկրի տարածքները, որին Վաշինգտոնը ագրեսոր է համարում:

Պետքարտուղարի խոսքով՝ «դա սոսկ գործնական քաղաքականության հարց է»: «Ստացվում է, որ ագրեսիան որև հատուցման հետևանք չի բերում: Ենթադրենք՝ դուք հարձակում եք գործել, որն ավարտվել է ձախողմամբ, և ձեզնից խլել են ձեր հողի մի մասը: Իսկ հետո դուք այդ հողը հետ եք ստանում»,- բերել է Պոմպեոն այս օրինակը՝ դա համարելով վատ նախադեպ:

Պետքարտուղարին ճշտող հարց են տվել՝ նշանակում է, որ հետևելով այդ տրամաբանությանը՝ ԱՄՆ-ն կարող էր վերցնել Իրաքը Սադամ Հուսեյնի Քուվեյթ ներխուժելուց հետո: Պոմպեոն պատասխանել է, որ կարող էր տասնյակ օրինակներ բերել իր ներկայացրած դիրքորոշման օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: