Հայերեն   English   Русский  

Թող թշնամին հույս չփայփայի, թե մեր տարաձայնությունները կարող են ազդել մեր ազգային միասնականության և վճռականության վրա Արցախի և բոլոր համազգային հարցերում


Էդուարդ Շարմազանով,Ֆբ գրառում


  
դիտումներ: 264

1992թ. այս օրը՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ 20-րդ դարավերջի ամենաողբերգական ոճրագործություններից մեկը. ադրբեջանցիների կողմից Արցախի Մարաղա գյուղի հայազգի 5 տասնյակից ավելի խաղաղ բնակիչների դաժան կոտորածը:

Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի վայրագ և տմարդի գործողությունները Մարաղայում, այնուհանդերձ, առաջադեմ մարդկությունը դեռևս իր ամբողջական արժանի գնահատականը չի տվել ադրբեջանցիների հանցագործ գործողություններին Մարաղայի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Մարաղայի ողբերգական դեպքերից 24 տարի անց՝ 2016 թ. ապրիլին, ադրբեջանցիները նույն՝ գազանին բնորոշ վարքագիծ դրսևորեցին Թալիշի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Ադրբեջանի չի փոխվել. մնացել է նույնը: Նման պայմաններում պետք է միավորվենք և հզորացնենք մեր զույգ հայկական պետականությունները:
Թող թշնամին հույս չփայփայի, թե մեր տարաձայնությունները կարող են ազդել մեր ազգային միասնականության և վճռականության վրա Արցախի և բոլոր համազգային հարցերում:
Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի մարդասպան քաղաքականությունը:

***

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Հ. Թումանյան

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի լուսանկարը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: