Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը


  
դիտումներ: 149

Լեհաստանում այսօր մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը հավաքականից կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը և Արթուր Ավետիսյանը:

Բազմամարտի որակավորման փուլում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը և Արթուր Ավետիսյանը: Առանձին գործիքների վրա կպայքարեն Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է հունիսի 21-30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: