Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը


  
դիտումներ: 684

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին քննարկելու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդհոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգըտապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: