Հայերեն   English   Русский  

Թուրքիան դատապարել է ԻՀՊԿ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը


  
դիտումներ: 261

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը « տարածաշրջանում անկայունության ճանապարհ է բացում»: Գրում է Russian.rt.com-ը:

«Նմանատիպ որոշումները տարածաշրջանում անկայունության ճանապարհ են բացում», - հայտարարել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մտադիր է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Իրանի ԱԳՆ-ն առաջարկել էր նախագահ Հասան Ռոուհանին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությանը որպես պատասխան քայլ նմանատիպ իրանական ցուցակում ներառել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: