Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսը պատմել է հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մասին


  
դիտումներ: 809

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ 43-ամյա Ալեքս Ռոդրիգեսն ամուսնության առաջարկություն էր արել 49-ամյա Ջենիֆեր Լոպեսին: Իսկ այժմ արդեն ամբողջ աշխարհում զույգի երկրպագուները սպասում են նրանց հարսանիքին: Աղբյուրները սկսել են արդեն տարբեր ամսագրերի հետ կիսվել զույգի կայանալիք հարևսանիքի վերաբերյալ գուշակություններով, թեև հենց Լոպեսն ու Ռոդրիգեսը չեն շտապում բացահայտել իրենց ծրագրերը: Գրում է Spletnik.ru-ն:

Սակայն օրեր առաջ Ջեյ Լոն Cubby & Carolina In the Morning ռադիոշոուի շրջանակներում պատասխանել է հարսանիքի վերաբերյալ մի քանի հարցի: Երգչուհին խոստովանել է, որ ինքը և Ալեքսը ժամանակ չեն ունեցել ամուսնության համար պլան մշակելու համար:

«Մենք դեռևս չենք սկսել պլանավորել, քանի որ վերջերս ենք նշանադրվել: Այնուհետև անմիջապես ծանրաբեռնվել ենք աշխատանքով: Մինչև տարեվերջ գրաֆիկը շատ խիտ է, ուստի չգիտեմ, թե ինչ կլինի: Մենք դեռևս չենք որոշել, թե արդյոք ճանապարհորդության կմեկնենք, թե հարսանիք կկազմակերպենք ... Ես իսկապես դեռևս չգիտեմ»- ասել է երգչուհին:

Այժմ Լոպեսը նկարահանվում է Hustlers ֆիլմում և պատրաստվում է իր 50-ամյակի կապակցությամբ ամառային համերգային շրջագայության: Ալեքս Ռոդրիգեսը աջակցում է նրան բոլոր հարցերում:

New York Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Ռոդրիգեսը Ջենիֆերին կյանքում երբևէ ճանաչած ամենաազնիվ մարդն է անվանել:

«Նա շատ անկեղծ է: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է նրա հայտնիության հետ մեկտեղ բացարձակ նորմալ մարդ, լավ մայր, գործընկեր և ընկեր լինել»- պատասխանել էր մարզիկը լրագրողներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: