Գյումրու ավագ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից
դիտումներ: 1066
Դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, ով նոյեմբերին էր վերընտրվել տնօրենի պաշտոնին, ապրիլի 2-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել կրթության ու գիտության նախարարություն, որպես պատճառ նշել առողջական խնդիրները: Դրանից հետո Աստղիկ Ավետիսյանը դպրոցի չի ներկայացել այլևս, ոչ էլ պատասխանել է հեռախոսազանգերին:
Այս հանգամանքով պայմանավորված դպրոցի աշակերտները 2 օր դասադուլ էին կազմակերպել, պահանջելով տնօրենից ետ վերադառնալ, նրանք նշում էին, թե Ավետիսյանն այդ քայլին ինքնակամ չի գնացել:
Դպրոց էր այցելել նաև ԿԳ փոխնախարարը, հանդիպել աշակերտների ու մանկավարժների հետ:
ԿԳ նախարարը ստորագրել է Աստղիկ Ավետիսյանի ազատման դիմումը, դպրոցում էլ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվե է թիվ 11 դպրոցի փոխտնօրենը:
ԿԳ նախարարը ստորագրել է Աստղիկ Ավետիսյանի ազատման դիմումը, դպրոցում էլ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվե է թիվ 11 դպրոցի փոխտնօրենը:
Հիշեցնենք, որ Աստղիկ Ավետիսյանի աշխատանքային գործունեության մասին իրավապահ մարմինները դիմում-բողոքներ էին ստացել, Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը դեռ չի ավարտվել: Արդյոք կապվա՞ծ է տնօրենի ինքնակամ դիմում գրելը, իր ղեկավարած կառուցում հայտնաբերված չարաշահումների հետ, դեռ պարզ չէ:
Հավելենք, որ թիվ 37 դպրոցը երկար տարիներ ղեկավարել է Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, նրանից հետո տնօրենի աթոռը ժառանգել է կինը: Արտակ Ավետիսյանը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է: