Հայերեն   English   Русский  

​2019թ. գարնան ամենանորաձև բաճկոնները. Լուսանկարներ


  
դիտումներ: 1238

Կանացի զգեստապահարանն աներևակայելի բազմազան է: Յուրաքանչյուր սեզոն այն համալրվում է հագուստի նոր մոդելներով, որոնք օգնում են ցանկացած առիթի համար նորաձև և գեղեցիկ կերպարներ ստանալ: Գարնանը կանայք պարզապես չեն կարող առանց բաճկոնների մնալ, որոնք բացի ջերմության ազդեցությունը, կարող են յուրաքանչյուր կերպար գերժամանակակից դարձնել:

Krasotka.cc կայքը ներկայացնում է այս գարնան բաճկոնների առավել նորաձև մոդելները, որոնք անկասկած արժանի են ձեր գարնանային զգեստապահարանը համալրելուն:

Պարկի բաճկոններ

Հիասքանչ ընտրություն է, որն օգնում է զարդարել ցանկացած առօրյա կերպար: Այս մոդելը կարող են ընտրել ցանկացած տարիքի կանայք:

բաճկոններ

բաճկոններ















Կաշվե բաճկոններ

Կանանց շրջանում ամենատարածվածը կաշվե բաճկոններ են: Դրանք ներկայացված են տարբեր մոդելներով և գույներով, այդիսկ պատճառով յուրաքանչյուր կին կարող է գտնել իր համար կատարյալ տարբերակը: Բացի այդ, կաշվե բաճկոնը զգեստապահարանի այն բացառիկ ատրիբուտներից է, որի շնորհիվ կարելի է ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան հետաքրքիր կերպարներ ստանալ:

բաճկոններ












կաշվե բաճկոն














կաշվե բաճկոն














Ջինսե բաճկոններ

Ջինսե բաճկոնները կատարյալ են ինչպես վաղ, այնպես էլ ուշ գարնանը: Առավել հաջող կերպարներ կարելի է ստանալ քեժուալ ոճում:

բաճկոններ

բաճկոններ















Բոմբերներ

Ցանկանու՞մ եք հետաքրքիր ամենօրյա կամ երեկոյան կերպար ստանալ: Այդ դեպքում ձեր զգեստապահարանը բոմբեր բաճկոնով համալրեք, որը հիասքանչ համադրվում է ինչպես ջինսերի, այնպես էլ առավել կանացի զգեստների և կիսաշրջազգեստների հետ: Այս բաճկոնի գունավոր լուծումները բավականին բազմազան են, հաճախ դրանց վրա կարելի է գտնել հետաքրքիր պրինտեր և նախշեր, որոնք կերպարն առավել թրենդային են դարձնում:

բաճկոններ

բաճկոններ















Տաք բաճկոններ

Այս բաճկոնները իդեալական լուծում են ցուրտ եղանակի համար: Նման հագուստը ոչ միայն կջերմացնի ձեզ սառը քամուց և ցրտից, այլ նաև կօգնի հարմարավետ զգալ որտեղ էլ գտնվեք: Այս բաճկոնների մոդելները ևս բազմազան են: Կարող եք ձեռք բերել ինչպես կարճ, այնպես էլ երկար մոդելներ, որոնք տարբեր պրինտերով, նախշերով կամ գործվածքներով կարող են զարդարված լինել:

բաճկոններ

բաճկոններ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: