Հայերեն   English   Русский  

Միթե՞ առաջ ուսուցիչը չէր զայրանում, նկատողություն չէր անում


Ֆբ գրառում


  
դիտումներ: 1350

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել էր հատուկ դպրոցներից մեկը:

Այցից հետ նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում: Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով»։

ԿԳ նախարարի նման հայտարարությունը, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ ուսուցիչների կաղմից:

Ուսուցիչներ, ում հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը այսօր չի գնահատվում ըստ արժանվույն:

Ուսուցիչներ, ովքեր ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, կարող են հրապարակային նկատողության արժանանալ նախարարի կողմից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակեց ուսուցչի վարքի կանոններ, որտեղ ամրագրված է, թե ինչ պետք է անի և ինչ չպետք է անի ուսուցիչը:

Հետաքրքիր է, ուսուցչին նսեմացնելու հաջորդ ՛՛քայլը՛՛ որը պետք է լինի:

Պարոն նախարար, չեք մտածում, որ երեխաները կարդում են ձեր գրառումները, որի արդյունքում էլ ունենք ներկայիս պատկերը։ :

Հետաքրքիր է, երբ ֆեյսբուքում անմիջապես գրեցիք այդ մասին,ոչ մի դրական բան չնկատեցիք այդ դպրոցում, հետաքրքիր դասապրոցեսներ, լավ վերաբերմունք աշակերտի հանդեպ, գերազանց գիտելիքներով աշակերտներ:

Միթե՞ առաջ ուսուցիչը չէր զայրանում, նկատողություն չէր անում, մենք ինքներս մեր երեխաների վրա օրը քանի անգամ ենք բղավում։

Ուսուցիչնեից ոմանք իրենց դժգոհությունը արտահայտել են իրենց ֆեյսբուքյան էջերում:

Մանկավարժ Մարիամ Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

՛՛Ա՜յ քեզ բաաան:Ա՜յ քեզ հանդգնությո՜ւն,բա էդպիսի բան կարելի՞ է:Ա՛յ ուսուցիչներ, ձեզ չեն ասե՞լ՝ հանգիստ նստեք տեղներդ:Էդ ի՜նչ իրավունքով ես ,դու՝ նսեմդ, բղավում,գոռում քեզ հունից հանած,քեզ արհամարհող,ամբողջ դասապրոցեսը խանգարող աշակերտի վրա:Փաստորեն, փոխանակ ամբողջ դասարանի առաջ երեխային նախատելու,որ ուսուցչին հասցրել է այդ վիճակին,մեր նախարարը մի բան էլ ապշահար հազիվ իրեն գցել է տուն,որ հույզերն արտահայտի FB-ում:Այսինքն բռնել է ուսուցչին հանցանքի վայրում:Եթե վարչապետը ՊԵԿ-ի հասուն աշխատակցին կարող է հանդիմանել ու կոպիտ դիտողություն անել վարչապետի դիմաց նորմալ չկանգնելու համար,ապա այն անձը,ում կրթության, խնամքի ու դաստիարակության ներքո է աշակերտը,չի՞կարող թեկուզ մի հատ էլ բղավել:

Մենք ինքներս մեր երեխաների վրա օրը քանի անգամ ենք գոռում:Սա դիտարկվում է երեխայի իրավունքների կոպիտ խախտո՞ւմ: Ու ,Դուք՝պրն նախարար, հազիվ փրկեցիք Ձեր այցով այդ անմեղ ու հալածված էակին ու հազիվ մարդասպան չդարձած ուսուցչին:Աստված էր ուղարկել Ձեզ:Ամոթ է,սթափվեք, պարոնա՛յք:Ինքներդ էլ գիտեք, որ,առավել եվս, հիմա,երբ եվրոպաների թեթեվ ձեռքով ու մեր իշխանությունների հովանավորությամբ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել,երբ ուսուցիչը պիտի վախենա,կարկամի երեխային ընդամենը դիտողություն անելիս,երբ երեխային այնքան իրավունքներ ու արտոնություններ տրվեցին,որ ՄԻՊ-ով սկսել է սպառնալ նույնիսկ իր ընտանիքում/փաստն եմ արձանագրում/, մանկավարժի գործը,սերունդ կրթելն ու դաստիարակելը դարձել է դարիս դժվարագույն,անշնորհակալ,անվարձահատույց մասնագիտությունը:Եվ հետո , միայն այդ բացասական դրվագն արձանագրեցի՞ք, ՉՔԱՅԼԵՑԻ՞Ք միջանցքներով, ոչ մի դրական բան չնկատեցի՞ք ՝ կարգ ու կանոն, մաքրություն,դասընթացի ժամանակ աշակերտների պատրաստվածություն, չլսեցիք նրանց գերազանց կամ գոնե լավ պատասխանները: Այո՛,գիտեմ,այդպես էլ պիտի լինեն մեր դպրոցները, իհարկե,այլ կերպ հնարավեր էլ չէ պատկերացնել:ՈՒ համոզված եմ,որ Դուք ամեն լավ բան էլ տեսել եք ու լսել:Ուղղակի որդեգրել եք միայն վատի մասին բարձրաձայնելու քաղաքականությունը/մեզ էլ դարձրեցիք ձեզ նման,չնայած դեռ մենք չենք էլ տեսնում լավը/: Իսկ այդ զուգարանի հոտը գուցե շենքի շատ հին լինելո՞ւց է, գուցե շենքի վերակառուցման նախագիծը վաղուց հաշվարկված է,բայց ինչ-ինչ պատճառներով չհաստատված կառավարության կողմից ու այդպես էլ կմնա անիրագործելի:Իսկ խոսեցի՞ք ուսուցչի ՛՛աճպարարության՛՛մասին,թե ո՞նց է կարողանում իր չնչին աշխատավարձով գոյատեվել:Այ սրա մասին է պետք մտածել:Թե չէ աշակերտի իրավունքների հենց առաջին ու միակ պաշտպանը եղել եվ մնում է ուսուցիչը: Իսկ ուսուցիչը,մանավանդ լավ ուսուցիչը, կարող է նաեվ ափերից դուրս գալ,որպեսզի կարողանա անհասկացող աշակերտին դաստիարակել,որովհետև սիրտը ցավում է նրա համար,նա չի կարող ինքնահոսի մատնել ամբարտավան աշակերտին ու աչք փակել նրա վատ պահվածքի հանդեպ՝խնայելով իր նյարդերը...Իսկ ո՞վ է ուսուցչի իրավունքների պաշտպանը,եթե ոչ դուք՝ պրն.ԿԳ նախարար:Եղե՛ք Ձեր առաքելության տերը ու թույլ մի տվեք ոտնահարվի ուսուցչի՛ իրավունքները՛՛:

Հերթական անգամ ուսուցչի վրա ցեխ շպրտելիս, արժե մտածել, մի՞թե արժանի է նա նման վերաբերմունքի:

Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ։

Ավետիք Իսահակյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: