Հայերեն   English   Русский  

​Զաքիր Հասանովը դեռ լարված է՝ ուղղաթիռները օդ է բարձրացրել.Աշոտ Ասատրյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 396

Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեռ խառն է վերջին դեպքերից ու հայտարարություններից հետո, ըստ երևույթին ադրբեջանցի գեներալը չի կարողանում իր տեղը գտնի,

քանի որ համարժեք որևէ պատասխանով չի կարողանում ծածկել Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները։

ԱՀ ՊՆ Զաքիր Հասանովի կողմից հաստատված մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել:

Սրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն, որով հորդորում էր քաղաքացիներին և զինվորականներին չլուսանկարվել զորամասերի տարածքում, չլուսանկարել ռազմական տեխնիկաներ, դրանք չհրապարակել համացանցում և այլն։

Այս հայտարարությունը կասկածի տեղիք է տալիս, որ ադրբեջանական կողմը ոչ միայն օդային տարածքում է փորձում որոշ գործողություններ իրականացնել, այլ նաև զբաղված է ռազմական տեխնիկայի տեղափոխմամբ կամ դիրքավորմամբ։

Ու այս ամենը կատարվում է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափի հայտարարությունից հետո, քանի որ թշնամի պետության ռազմական ղեկավարությունը լուրջ անհանգստացած է այդ ձևաչափից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: