Հայերեն   English   Русский  

Թրամփը մեկնաբանել է բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 149

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցավում եմ, որ Եվրամիությունը այդքան դաժան է Մեծ Բրիտանիայի և բրեքսիթի հարցում: ԵՄ-ն դաժան առևտրային գործընկեր է նաև ԱՄՆ-ի համար, սակայն դա կփոխվի», - գրել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները քննարկում է Եվրամիությունից ապրանքների նոր մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը:

Հետագայում Թրամփը հաստատեց Եվրոմիությունից ներկրվող ապրանքների համար 11 միլիարդ դոլարի մաքսատուրքեր սահմանելու իր մտադրությունը` կապված ԵՄ ավիացիոն ոլորտի սուբսիդավորման հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: