Հայերեն   English   Русский  

Սնոուդենը մեկնաբանել է Ասանժի ձերբակալությունը


  
դիտումներ: 699

ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեկնաբանել է WikiLeaks-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այն կադրերը, երբ Էկվադորի դեսպանը Մեծ Բրիտանիայի գաղտնի ոստիկանությանը հրավիրում է դեսպանատուն, որպեսզի հրատարակչին դուրս բերեն, ձեզ դա դուր է գալիս, թե ոչ, դեսպանատան շենքից դուրս բերած նյութերը, որոնք մրցանակի են արժանացել, պատմության դասագրքերում կհայտնվեն: Ասանժի քննադատները կարող են ուրախանալ, բայց սա սև պահ է մամուլի ազատության համար», - գրել է Սնոուդենը թվիթերում:

Սնոուդենը մեկնաբանել է Ruptly տեսագործակալության տեսագրությունը, որը հեռարձակել էր Ասանժի ձերբակալությունը:

Ապրիլի 11-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել էր, որ Ասանժին մերժել է դիվանագիտական ապաստանի տրամադրման հարցում:

Սքոթլենդ Յարդը հայտնել է, որ Ասանժը ձերբակալվել է և ոստիկանության բաժանմունք տեղափոխվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: